Ապագան ձևավորելու 50 տարի
1974 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ Օհայո նահանգի Marsh սուպերմարկետում շտրիխ կոդի առաջին սկանավորումը փոխակերպեց սննդամթերքի վճարման գործընթացը։
GS1 Armenia/ՋիԷս1 Արմենիա-ն հանդիսանում է GS1 միջազգային կազմակերպության անդամ: Այն Հայաստանի Հանրապետությունում գործող միակ լիազորված կազմակերպությունն է, որն իրավասու է զբաղվելու ապրանքների միջազգային կոդավորման GS1 hամակարգով։ ՋիԷս1 Արմենիան հիմնադրվել է 1995 թ. եւ գործում է Հայաստանում 1996 թ.-ից։ Գծիկավոր կոդերի ( շտրիխ կոդերի, bar code, штрих коды) GS1 համակարգում Հայաստանի միակ կոդն է 485–ը, այսինքն ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը միանշանակ վկայում է, որ ձեռնարկությունը գրանցված է Հայաստանում։ Ընդանուր առմամբ (սա վերաբերվում է ապրանքների 95 %-ին) ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը ցույց է տալիս որ ապրանքը արտադրված է Հայաստանում։ GS1 կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է (գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), ներառում է 116 ազգային մարմիններ և ղեկավարում է կոդավորման աշխատանքները ամբողջ աշխարհում։ Չինաստանում Ժեջիանգ պրովինցիան (Zhejiang province), 65 միլիոն բնակչությամբ, համաձայնագիր է կնքել GS1-ի եւ GS1 China-ի հետ երկչափ կոդերրի անցման մտադրության մասին։ 2024 թ․ հունվարից սկսած ՋիԷս1 Արմենիան իր հաճախորդներին բացի միաչափ գծիկավոր կոդերից հատկացնում է նաեւ GS1 QR կոդեր, որի միջոցով կարող է կատարվել վաճառք։ GS1 QR կոդը կիրառելի է ամբողջ աշխարհում։