GS1 Armenia/ՋիԷս1 Արմենիա-ն հանդիսանում է GS1  միջազգային կազմակերպության անդամ: Այն Հայաստանի Հանրապետությունում գործող միակ լիազորված կազմակերպությունն է, որն իրավասու է զբաղվելու ապրանքների միջազգային կոդավորման GS1 hամակարգով։ ՋիԷս1 Արմենիան հիմնադրվել է 1995 թ. եւ գործում է Հայաստանում 1996 թ.-ից։

Գծիկավոր կոդերի ( շտրիխ կոդերի, bar code, штрих коды)  GS1 համակարգում Հայաստանի միակ կոդն է 485–ը, այսինքն ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը միանշանակ վկայում է, որ ձեռնարկությունը գրանցված է Հայաստանում։ Ընդանուր առմամբ (սա վերաբերվում է ապրանքների 95 %-ին) ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը ցույց է տալիս որ ապրանքը արտադրված է Հայաստանում։

GS1  կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է (գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), ներառում է 116 ազգային մարմիններ և ղեկավարում է կոդավորման աշխատանքները ամբողջ աշխարհում։

Չինաստանում Ժեջիանգ պրովինցիան (Zhejiang province), 65 միլիոն բնակչությամբ, համաձայնագիր է կնքել GS1-ի եւ GS1 China-ի հետ երկչափ կոդերրի անցման մտադրության մասին։

2024 թ․ հունվարից սկսած ՋիԷս1 Արմենիան իր հաճախորդներին բացի միաչափ գծիկավոր կոդերից հատկացնում է նաեւ GS1 QR կոդեր, որի միջոցով կարող է կատարվել վաճառք։ 

GS1 QR կոդը կիրառելի է ամբողջ աշխարհում։

Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia

Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ընկերության պետռեգիստրի վկայականի պատճենը
  • Տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ)
  • Ընկերության նախորդ տարվա շրջանառության հաշվետվությունը
  • դիմումի ձևանմուշը լրացված, տես այստեղ։

Բոլոր փաստաթղթերը կարելի է ներկայացնել էլեկտրոնային ֆորմատով, ուղարկելով info@gs1am.org Էլեկտրոնային հասցեին։

Տնօրենի կամ լիազորված անձի Էլեկրոնային ստորագրություն առկայության դեպքում գրանցման ամբողջ գործընթացը հնարավոր է կազմակերպել հեռավար։

Տնտեսվարողի և ՋԻ ԷՍ1 Արմենիա ՍՊԸ-ի միջև կնքվում է պայմանագիր ձեռնարկության կոդի (GCP) հատկացման համար։
Համաձայն պայմանագրի տնտեսվարողը պարտավորվում է վճարել գրանցման(միանվագ) եւ տարեկան վճարներ՝ հետվճարային սկզբունքով՝ նախորդ 12(տասներկու) ամիսների համար։
Գրանցման եւ տարեկան վճարները կախված են ձեռնարկության տարեկան շրջանառությունից (սանդղակը՝ ստորև)։ Սամանամերձ գոտիներում գտնվող ընկերություններն ունեն արտոնություն։

#Տարեկան շրջանառությունԳրանցման և տարեկան սպասարկման վճար
1Սահմանամերձ գոտիներում գործունեություն ծավալող ընկերություններ40,000 ՀՀ դրամ
2Մինչև 25 մլն դրամ50,000 ՀՀ դրամ
3Մինչև 60 մլն դրամ60,000 ՀՀ դրամ
4Մինչև 100 մլն դրամ80,000 ՀՀ դրամ
5Մինչև 200 մլն դրամ135,000 ՀՀ դրամ
6200 մլն դրամից ավելի200,000 ՀՀ դրամ

*բոլոր գումարները նշված են առանց ԱԱՀ-ի

Վերոհիշյալ սանդղակը ենթակա է փոփոխության ՋիԷս1 Արմենիա ՍՊԸ-ի կողմից։

Ուշադրություն!

ՋՍ1 Արմենիա ՍՊԸ-ի եւ ԱՅԴԻԹԵՔ ՍՊԸ
հետ բոլոր դրամական գործարքները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցումով կամ բանկային քարտով։

ՋՍ1 Արմենիա ՍՊԸ-ի բանկային տվյալները բերված են ստորեւ։ Հարցերի դեպքում զանգահարեք մեր կոնտակտային հեռախոսահամարներին կամ գրեք մեր Էլ․ փոստին։

Ջի Էս 1 Արմենիա ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարը տես ստորեւ։

ԱՅԴԻԹԵՔ ՍՊԸ

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՝ 2052022191891001

ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ

ՀՎՀՀ՝ 01231154

  • 1 Էլեկտրոնային կոդի վճար (GTIN-13, GTIN-14, UPC-13, SCC, SSCC, GS1QR և այլն)- 5,000 ՀՀ դրամ
  • 1 Էլեկտրոնային կոդի վճար (GTIN-13) տեքստիլ և կոշկեղեն – 750 ՀՀ դրամ

Վճարման նպատակը դաշտում լրացնել - Էլեկտրոնային կոդի վճար։

Հասցե` Բաղրամյան 64 շ․15 Երեւան, 0033  Հայաստան
հեռ.`(010) 27 11 86  հեռ․(010)27 26 22
e-mail: info@gs1am.org   WhatsApp - WikipediaWhatsapp, Free Icon | Viber Viber 00374 43 01 4424

Ուշադրություն․ Իդրամ, Telcell և այլ վճարային համակարգերով փոխանցումները չեն ընդունվում 

ԳՆԵԼ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՁ

ՀՎՀՀ՝ 82295525

Գծիկավոր կոդերի պատրաստում, հայտարարագրման, սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպում, տեխնիկական պայմանների, կազմակերպության ստանդարտների, տեխնոլոգիական հրահանգների մշակում և մակնշում:

  • 1 Էլեկտրոնային կոդի վճար (GTIN 13, GTIN14) - 6000 ՀՀ դրամ

հեռ.`(091) 426 706, (044) 310 990

 e-mail: aghajanyangnel@inbox.ru   WhatsApp - WikipediaWhatsapp, Free Icon | Viber Viber 0037491426706